Լրահոս

07.06.2012 00:15


Քլինթոն. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ կներկայացվեն»

Քլինթոն. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ կներկայացվեն»

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ կլինեն:

Քլինթոնը հայտնել է, որ այդ հարցը կքննարկվի երկու շաբաթ հետո՝ Ադրբեջանի ու  Հայաստանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում։

Այս խորագրի վերջին նյութերը