Լրահոս

06.06.2012 17:10


Ֆրանսիացի հարբած դիվանագետները Դուշանբեում ծեծել են ոստիկաններին

Ֆրանսիացի հարբած դիվանագետները Դուշանբեում ծեծել են ոստիկաններին

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում 2 հարբած եվրոպացի դիվանագետներ հարձակվել են 3 տաջիկ ոստիկանի վրա ու ծեծել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը՝ հղում անելով Տաջիկստանի ՆԳՆ աղբյուրներին։

Պարզվել է, որ «ավազակ դիվանագետները» Եվրոպական հանձնաժողովի անդամներ են, ու նրանցից մեկը կին է՝ Մալիկա Մալկին, ով Ֆրանսիայի քաղաքացի է։ Նրա «գործընկերը» նույնպես Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարբած դիվանագետները խախտել են հասարակական կարգը։ Ոստիկանները փորձել են հանգստացնել նրանց, բայց արտասահմանցիները պատասխանել են հարվածներով։

Հետաքրքրական է, որ միջադեպի պատճառով տուժել ու տարբեր տեսակի վնասվածքներ  է  ստացել 3 ոստիկան, մինչդեռ երկու դիվանագետների վնասվածքների մասին ոչինչ չի նշվում։

Այս խորագրի վերջին նյութերը