ԱՄՆ–ը, հանուն սիրիական հարցի լուծման, պատրաստ է շրջանցել ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը
Քոֆի Անանի ծրագրի տապալման դեպքում, եթե ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում պառակտում առաջանա, միջազգային հանրությունը այլ տարբերակ չի ունենա, քան գործել ՄԱԿ–ի ԱԽ–ն շրջանցելով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը։ Պաշտոնյան նաև ասել է, թե դա ամենավատ, բայց այս պահին ամենահավանական տարբերակն է։
Սյուզան Ռայսն ընդգծել է, որ միջազգային հանրությունը ցանկանում է խուսափել դեպքերի նման զարգացումից և սատարում է Անանի ծրագրին։ Նա միաժամանակ ասել է, թե շատ բան կախված է լինելու Սիրիայի իշխանություններից՝ կկարողանա՞ այդ երկրի կառավարությունը իրագործել Անանի ծրագիրը, թե՞ ոչ։
Հարկ է նշել, որ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն այս առիթով ասել է, որ դեպքերի ողբերգական զարգացումից խուսափելու լավագույն տարբերակը Անանի ծրագրի իրագործումն է, և այս ուղղությամբ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն բոլորի կողմից՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշումներին համաձայն։ Չուրկինն ասել է՝ եթե այդ ձևաչափը չպահպանվի, դա շատ լուրջ հետևանքներ կունենա ինչպես Սիրիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այդ պատճառով ՌԴ ներկայացուցիչը կոչ է արել կշռադատել ցանկացած քայլ, ակնարկ կամ գործողություն, որը հակասում է ԱԽ–ի որոշումներին և Քոֆի Անանի ծրագրին։