Լրահոս

28.05.2012 12:37


Իրանի խորհրդարանի խոսնակ է դարձել Ալի Լարիջանին

Իրանի խորհրդարանի խոսնակ է դարձել Ալի Լարիջանին

Իրանի նոր խորհրդարանի խոսնակ է ընտրվել Ալի Լարիջանին` նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ամենախիստ քննադատներից մեկը: Լարիջանին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի մերձավորներից է, ում գործունեությունը զգալիորեն թուլացրել է Ահմադինեջադի հեղինակությունն ու ազդեցությունը:

Իրանի նոր խորհրդարանում մեծամասնություն են ստացել Ահմադինեջադի պահպանողական քննադատները: Ելույթ ունենալով Խորհրդարանում` Ահմադինեջադը  պատգամավորներին կոչ է արել չխառնվել այն գործերի մեջ, որոնք մտնում են իր իրավասության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը