Աշխարհ

26.05.2012 09:41


Հիլարի Քլինթոնը ժամանելու է Հայաստան

Հիլարի Քլինթոնը ժամանելու է Հայաստան

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4–ին տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Հիլարի Քլինթոնը մայիսի 31–ից հունիսի 7–ն ընկած ժամանակահատվածում կայցելի Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։

Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հայաստանից Քլինթոնը կմեկնի Վրաստան, այնուհետև Ադրբեջան։ Ադրբեջանից էլ պետքարտուղարը կուղևորվի Թուրքիա։

Այս խորագրի վերջին նյութերը