Լրահոս

11.05.2012 16:57


18 ամսական աղջկան չվերթից հանել են ահաբեկչության մեջ կասկածի պատճառով

18 ամսական աղջկան չվերթից հանել են ահաբեկչության մեջ կասկածի պատճառով

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մի ընտանիք են հանել չվերթից, քանի որ 18 ամսական աղջկա անունը եղել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ցուցակում։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8–ին Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում։

«JetBlue» ավիաընկերոթյան աշխատակիցն ինքնաթիռ է բարձրացել թռիչքից առաջ և հայտնել աղջկա ծնողներին, որ իրենց դստեր անունը «ստոպ ցուցակում» է։ Այդ ցուցակում ներառված են ահաբեկիչների և ահաբեկչության մեջ կասկածվող անձանց անունները։

Աղջկա հոր կարծիքով իր ընտանիքի հանդեպ ուշադրությունը պայմանավորված է եղել նրանով, որ իրենք ծագումով Մերձավոր Արևելքից են, իսկ իր կինը հիջափով է եղել։

«JetBlue» ավիաընկերությունը մայիսի 10–ին ներողություն է խնդրել, և տեղի ունեցածը համակարգչային վրիպակով է բացատրել։

Այս խորագրի վերջին նյութերը