Լրահոս

07.05.2012 14:54


Սիրիայում մեկնարկել են առաջին բազմակուսակցական ընտրությունները

Սիրիայում մեկնարկել են առաջին բազմակուսակցական ընտրությունները

Այսօր՝ մայիսի 7–ին, Սիրիայում մեկնարկել են վերջին 50 տարվա ընթացքում առաջին բազմակուսակցական ընտրությունները։ Դա հնարավոր է դարձել շնորհիվ Սիրիայի Նոր սահմանադրության, որն ընդունվել է երեք ամիս առաջ։

Նոր սահմանադրությունը հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի քաղաքական միավորումներ, որոնք հրաժարվում են սոցիալիզմ կառուցել. առաջ նման կուսակցությունները Սիրիայում արգելված էին։ Բացի իշխող «Բաաս» կուսակցությունից՝ այս ընտրություններին մասնակցում է ևս ինը նորաստեղծ կուսակցություն։ Սիրիայի խորհրդարանում 250 տեղին հավակնում է ավելի քան 7 հազ թեկնածու։

Իշխանությունները հորդորում են բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, մինչդեռ ընդդիմությունը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին և դրանք անվանել ֆարս։ 

Այս խորագրի վերջին նյութերը