Լրահոս

06.05.2012 18:47


Հանրային վերահսկողության միասնական շտաբում այս պահին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Ռուստամյանն են

Հանրային վերահսկողության միասնական շտաբում այս պահին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Ռուստամյանն են

Հանրային վերահսկողության միասնական շտաբում՝ ՀՔՄ շենքում, շտաբի անդամ կուսակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի ներկայացուցիչներն այսօր առավոտվանից ներկայացնում են ընտրատեղամասերում տեղի ունեցող ընտրախախտումները։ Քիչ առաջ՝ նիստի ժամանակ, ընտրությունների ընթացքի պատկերը ներկայացրին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը։

Այժմ միասնական շտաբ են այցելել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը