Աշխարհ

21.03.2012 11:51


Ամերիկացիները մոդելավորել են Իրանի վրա հնարավոր հարձակումը

Ամերիկացիները մոդելավորել են Իրանի վրա հնարավոր հարձակումը

Ամերիկայի ԶՈՒ հրամանատարությունը մարտին անցկացրել է երկու շաբաթանոց վիրտուալ զորավարժանք, որի ընթացքում մոդելավորել է Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի վրա և այդ գործողության հետևանքները։

«Նյու Յորք թայմզը», հղում անելով Պենտագոնում իր սեփական աղբյուրներին, հայտնում է, որ բարձրաստիճան զինվորական հրամանատարները եկել են այն եզրակացության, որ  Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի ԱՄՆ–ի ներգրավվածությանը հակամարտությանը և հարյուրավոր ամերիկացիների մահվան։

Պատկերված պատմությունը հետևյալ տեսքն ունի. Իսրայելը առանց նախազգուշացման օդուժի միջոցով հարվածում է  Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը պատասխան հարվածների շարք է կատարում Պարսկական ծոցում տեղակայված ԱՄՆ–ի ռազմանավերի վրա, որի պատճառով զոհվում է ավելի քան 200 նավաստի։ Դա իր հերթին հանգեցնում է ԱՄՆ–ի ծովային ուժերի հինգերորդ նավատորմի արձագանքմանը, որը ավարտվում է Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծմամբ, և հարձակվում է Իրանի զորքի վրա։

Հարկ է նշել, որ զորավարժանքի մասնակիցները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը և ԱՄՆ–ը ի զորու չեն վերջնականապես դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, պատերազմի արդյունքներն էլ շատ կասկածելի կլինեն։ Զորավարժանքի մասնակիցները նաև փաստել են, որ իրական պատերազմի հետևանքները անկանխատեսելի են։

Այս խորագրի վերջին նյութերը