Աշխարհ

20.03.2012 00:42


Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից 35–ամյա մայոր է զոհվել

Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից 35–ամյա մայոր է զոհվել

Մարտի 19–ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը՝ սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող։ ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը մարտական հենակետում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Կատարվում է հետաքննություն։

 Ըստ այդ տեղեկությունների՝ 35–ամյա մայորը՝ Արարատի քաղաքացի, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 5 րոպե անց մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը