Լրահոս

16.05.2009 16:22


Հանդիպում Ստեփանակերտում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների միջև ֆուտբոլային մրցաշարի մասնակիցների հետ

Մայիսի 16-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների միջև ֆուտբոլային մրցաշարի մասնակիցներին:
Ողջունելով մարզական լրագրողներին՝ նախագահը նշել է, որ ֆուտբոլը Արցախում ամենահանրաճանաչ մարզաձևերից մեկն է, և արցախցիները միշտ հատուկ համակրանք ունեին նրա նկատմամբ: Այդ կապակցությամբ Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ այսուհետ ևս կշարունակվի հետագա համագործակցությունը և տարբեր մրցաշարեր կկազմակերպվեն ԼՂՀ-ում:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի ղեկավարությունը:

 

Այս խորագրի վերջին նյութերը