Լրահոս

12.05.2009 12:24


Մեքենան բախվել է տնակին

Մայիսի 12-ին, ժամը 00։10-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդանի Կենտրոն թաղամասում՝ «Միկա» բենզալցակայանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար։ Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2111» մակնիշի 15ՕԼ768 պ/հ ավտոմեքենան բախվել է շինարարական տնակին:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2111» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Վազգեն Գրիգորյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ՝ 1989 թ. ծնված Սուրեն Գալստյանը և 1988 թ. ծնված Սամվել Բոզինյանը ստացել են տարբեր վնասվածքներ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Այս խորագրի վերջին նյութերը