Աշխարհ

04.07.2025 14:12


Վստահ եմ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան

Վստահ եմ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը նույնպես արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը` իր մտահոգությունն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հումորիստի կինը՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանը, իր Instagram-յան էջի story բաժնում տեղադրել է ամուսնու լուսանկարը, որին կից գրված է.

гарсам.jpg (105 KB)

«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում նաև ինձ բազմաթիվ հարցերում։ Ես իհարկե մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն պարոն Կարապետյանը ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։ Վստահ եմ, որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը