Աշխարհ

03.07.2025 13:22


Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով, այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։

Նշենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է:

Ներկայացված օրինագծում նշվել է․ «Այս անվանափոխությունը միայն ցուցանակի փոփոխություն չէ, այն թուրք ժողովրդի կամքի դրսևորումն է՝ տեր կանգնելու սեփական պատմությանը, հերոսներին և հիշողությանը, քանի որ ազգային հերոսներին մոռացող ժողովուրդները ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում։ Ալիջան սահմանային անցակետի անվանափոխումը Թալեաթ փաշայի անունով միևնույն ժամանակ նշանակում է, որ թշնամու դիմաց ամուր կանգնած ժողովուրդը սեփական սահմաններին դրոշմում է իր պատմական ինքնությունը»:

Ընդգծվել է, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։

Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունն առաջարկել է Հայաստանի հետ սահմանային անցակետը վերանվանել Թալեաթի անունով

Այս խորագրի վերջին նյութերը