Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները Իրանի դեմ
Աշխարհի տարբեր երկրներ հանդես են եկել Իրանին հասցրած Իսրայելի հարվածների վերաբերյալ դատապարտող հայտարարություններով։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա «ուղղված էր ոչ միայն իրանցի ժողովրդի, այլև նաև Մերձավոր Արևելքում և հարևան երկրներում կայունությունը պահպանելու և այնտեղ լարվածության սրացումը կանխելու համար գործադրվող բոլոր միջազգային ջանքերի դեմ»։
Նա կոչ է արել «միջազգային հանրությանը ձեռնարկել արդյունավետ և արագ գործողություններ՝ կանխելու, որ Իսրայելը հասնի իր նպատակներին»։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը կոչ է արել Իսրայելին և Իրանին «խուսափել ցանկացած էսկալացիոն քայլերից»՝ նշելով, որ Հնդկաստանը «սերտ և բարեկամական» հարաբերություններ ունի երկու երկրների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նույնպես պնդել է, որ գործողությունը շեղող մարտավարություն էր, որի նպատակն էր շեղել ուշադրությունը Գազայում իր գործողությունների միջազգային քննադատությունից։
Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, նույնպես դատապարտել է հարձակումը։
«Օմանն Իսրայելին է պատասխանատու համարում այս էսկալացման և դրա հետևանքների համար և կոչ է անում միջազգային հանրությանը հստակ և վճռական դիրքորոշում ընդունել՝ դադարեցնելու այս վտանգավոր մոտեցումը, որը սպառնում է բացառել դիվանագիտական լուծումները և խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,-հայտարարել է Օմանի կառավարությունը։
Սաուդյան Արաբիան ևս հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը խստորեն դատապարտում է եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի կողմից ձեռնարկված բացահայտ ագրեսիաները, որոնք խաթարում են նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը և համարվում են միջազգային օրենքների և նորմերի ակնհայտ խախտում»,-նշվել է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին դատապարտել է Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում «ռազմական սրացումը»՝ կոչ անելով երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ ամեն գնով խուսափելով ավելի խորը հակամարտության մեջ ընկղմվելուց՝ իրավիճակ, որը տարածաշրջանը դժվար թե կարողանա թույլ տալ իրեն»։
Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես «ամենախիստ կերպով» դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները և «շեշտել առավելագույն ինքնատիրապետման և ողջամտության դրսևորման կարևորությունը»՝ կոչ անելով կանխել հակամարտության ընդլայնումը։
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ Իսրայելի հարվածները մտահոգություն են առաջացնում՝ կոչ անելով բոլոր կողմերին շտապ հետ քաշվել և նվազեցնել լարվածությունը։
«Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին չի ծառայում»,-նշել է նա։
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կառավարությունները ևս դատապարտել են Իսրայելի հարվածները։
Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները Իրանի դեմ
Աշխարհի տարբեր երկրներ հանդես են եկել Իրանին հասցրած Իսրայելի հարվածների վերաբերյալ դատապարտող հայտարարություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը։