Աշխարհ

13.06.2025 11:01


Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով

Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով

Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ենթադրաբար սպանվել է Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով, հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը։

«Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի հարձակումների հետևանքով»,-ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հաղորդավարը։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկու ատոմային գիտնականների՝ դոկտոր Թեհրանչիի և Ֆերեյդուն Աբբասիի զոհվելու մասին։

Բաղերիի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի ծովակալ Հաբիբոլլա Սայյարին։ Սալամիի պաշտոնը՝ ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմադ Վահիդին։

Այս խորագրի վերջին նյութերը