Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի․ Իրանի գերագույն առաջնորդ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ Նրա խոսքը մեջբերել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
«Այս հանցագործությամբ Իսրայելը իր համար պատրաստել է դառը և սարսափելի ճակատագիր, և այն անպայման կարժանանա դրան»,-ասել է Խամենեին իր ուղերձում։
Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի և երեք միջուկային ֆիզիկոսների մահվան մասին՝ ուրբաթ առավոտյան Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով։

Աղբյուրը՝ news.am