Աշխարհ

12.06.2025 18:07


Հնդկական ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներ

Հնդկական ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներ

Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Indian Express պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությունը։

Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել էր, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։

Այս խորագրի վերջին նյութերը