Աշխարհ

12.06.2025 12:52


Հարավային Աֆրիկայում ձյան և ջրհեղեղների հետևանքով 49 մարդ է զոhվել

Հարավային Աֆրիկայում ձյան և ջրհեղեղների հետևանքով 49 մարդ է զոhվել

Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, այդ թվում՝ երեխաներ, որոնց դպրոցական ավտոբուսը քշել-տարել է հեղեղը, հայտնել է CNN-ը:

Հարավային Աֆրիկայի որոշ հատվածներում ուժեղ ցիկլոն է թափանցել՝ բերելով անձրևներ և ձյուն, ինչպես նաև առաջացնելով ջրհեղեղներ։ Մարզային իշխանությունների տվյալներով՝ Արևելյան Քեյփում, որն ամենաշատ տուժած նահանգներից մեկն է, ջրհեղեղը բազմաթիվ մարդկանց ստիպել է լքել տները՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի անջատումներ և մեծ խցանումներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը