Լրահոս

05.05.2009 16:54


Զարուհի Փոստանջյանը մասնակցել է ԵԽԽՎ նստաշրջանին և ներկայացրել իր դիտարկումները

Ապրիլի 27-30-ը Ստրասբուրգում էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նոր անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Նա մասնակցում էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին եւ կարեւորագույն մի շարք քննարկումների ժամանակ ներկայացրեց իր դիտարկումները: Ընդդիմության ներկայացուցիչը մասնավորապես հանդես եկավ Ադրբեջանում անցկացված հանրաքվեի, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ռուս-վրացական հակամարտության մասին զեկույցի շրջանակներում ընթացած քննարկումների ժամանակ: (Ելույթներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հայերեն եւ անգլերեն լեզուներով սույն տեքստին կցված նյութերում):

Փոստանջյանը նաեւ առանձին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ, իսկ մինչ այդ մասնակցել է վերջինիս ապրիլի 30-ի զեկույցի շրջագծում անցկացված հարցուպատասխանին, եւ ելույթ ունեցել:

ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցիչն ընտրվել է EPP խմբակցության անդամ, ինչպես նաեւ' ԵԽԽՎ գիտության, կրթության ու մշակույթի հանձնախմբի անդամ:

Նիստի օրերին Փոստանջյանն անընդհատ շփվում էր տարբեր պետությունների պատվիրակների հետ' փորձի փոխանակման կարգով արծարծելով ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

«Ժառանգություն» կուսակցություն մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը