Աշխարհ

19.03.2025 12:39


Թրամփը USAID-ի աշխատանքն անվանել է «իսկական խարդախություն»

Թրամփը USAID-ի աշխատանքն անվանել է «իսկական խարդախություն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքում տեղ են գտել լայնածավալ խարդախ սխեմաներ։

«Շատ հրաշալի է հնչում. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն: Մի՞թե հրաշալի չէ։ Բայց սա կատարյալ խարդախություն է»,-ասել է Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարը Fox News-ի հարցազրույցում, որը հեռարձակվել է երեքշաբթի: Նա մանրամասներ չի հայտնել։

Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունը շահագրգռված չէ այս խախտումներով և դեմ է իր վարչակազմի՝ գործակալությունը փակելուն ուղղված միջոցներին։ «Դեմոկրատներն անընդհատ ասում են՝ մեր Սահմանադրությունը խախտվել է։ Միակ բանը, որի մասին նրանք երբեք չեն խոսում, այն է, թե ուր են գնացել միլիարդավոր դոլարները: Նրանք չեն ուզում փնտրել»,-նշել է ԱՄՆ առաջնորդը։

Թրամփը քննադատել և խոստացել է վիճարկել որոշումը, որն ավելի վաղ կայացրել էր Մերիլենդի դաշնային օկրուգային դատարանը։ Դատավորը անօրինական է համարել Թրամփի՝ գործակալության աշխատանքը սահմանափակելու և մի շարք աշխատակիցների աշխատանքից հեռացնելու որոշումները։ «Գիտե՞ք, թե նա (դատավորը) ինչ պետք է աներ։ Նա պետք է պարզեր, թե ուր են անհետացել փողերը»,-ընդգծել է Թրամփը՝ նկատի ունենալով այն միջոցները, որոնցից ԱՄՆ-ը, իր կարծիքով, զրկվել է USAID աշխատանքի խախտումների պատճառով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը