Լրահոս

05.05.2009 10:59


Վարդան Օսկանյանը հանգիստ է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման «մադրիդյան սկզբունքների համար»

Վարդան Օսկանյանը հանգիստ է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման «մադրիդյան սկզբունքների համար»

 

Մամուլի Ազգային ակումբում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի և  «Ճանապարհային քարտեզում» Կարսի պայմանագիրի վավերացման կետի շուրջ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մինասյանն ասել է.

-Կարսի պայմանագիրը մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցավ։ Պատմությունը ցույց է տալիս, որ վճռական պահերին թուրքական դիվանագիտությունը միշտ հաղթող է դուրս եկել։ Կարծում եմ, Թուրքիան հենց այնպես փաստաթուղթ չէր ստորագրի։ Միգուցե նախնական համաձայնություն կա հետագայում այդ կետերը մտցնելու, սակայն այսօր փաստաթուղթը ես չեմ տեսել և չգիտեմ, թե ինչ կա այնտեղ։ Ամեն դեպքում, Կարսի պայմանագրի վավերացումը Հայաստանի կողմից կնշանակի հրաժարվել տարածքային պահանջներից։

 

Այս խորագրի վերջին նյութերը