Լրահոս

04.05.2009 19:02


Աշխատանքային քննարկում լրագրողների և դատախազների մասնակցությամբ

Աշխատանքային քննարկում լրագրողների  և դատախազների մասնակցությամբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Դատախազության հետ համատեղ մայիսի 2-3-ը «Տեղեկատվության և արտահայտվելու ազատությունները ՀՀ դատախազության համակարգում» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել լրագրողների  և դատախազների մասնակցությամբ։ Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը։

Քննարկումները ծավալվել են «Տեղեկատվությունն ու արտահայտվելու ազատությունները և անմեղության կանխավարկածը» և «Տեղեկատվությունն ու արտահայտվելու ազատությունները և նախաքննական գաղտնիքը» թեմաների շուրջ։

-Սա արդեն երկրորդ նման հանդիպումն է, երբ դատախազներն ու լրագրողները հանդիպում են և քննարկում են երկու կողմերին հուզող հարցեր։ Այս միջոցառման նպատակն է բարձրացնել դատախազության համակարգի հրապարակայնության մակարդակը և ակտիվացնել մամուլի և դատախազության համակարգի միջև երկխոսության մակարդակը,- «7օր»-ին ասել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Նրա կարծիքով, «թե՛ լրագրողները, թե՛ դատախազության ներկայացուցիչները պետք է իրազեկ լինեն առաջին դեպքում, թե ինչպես այդ ինֆորմացիան ստանալ, երկրորդ դեպում՝ ինչպես այն տրամադրել»։ Նա նաև նշել է, որ նման հանդիպման նախաձեռնությունը հենց դատախազությանն է, ինչը շատ ողջունելի է։

Այս խորագրի վերջին նյութերը