Լրահոս

04.05.2009 17:03


Լևոն Տեր–Պետրոսյանը ուղղակի քաղաքացի՞ է

Լևոն Տեր–Պետրոսյանը ուղղակի քաղաքացի՞ է

այ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարվող Սերժ Սարգսյանի քայլերը շատ անհեռատես են։ 22-ի գիշերը ի հայտ եկած հայտարարությունը ապտակ էր հայ ժողովրդին։ Դա դավաճանություն էր և անբարոյականություն,-«Հայացք» ակումբում ասել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նա նաև նշել է, որ համամիտ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ով միայն պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է բացասական կետ համարում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում։

- Եթե հարաբերություններ ենք հաստատում, ապա բոլոր կետերին պիտի գնահատականներ տրվի,- ասել է նա։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը նույն դիրքորոշումները չունի, ինչ իշխանությունները՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանել է, որ  բոլոր խնդիրների արմատները գալիս են դեռևս 90-ական թ-ից։

-Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություն չունի։ Եթե վաղը մյուս օրը նա  ունենա իշխանություն և վարի այդպիսի քաղաքականություն՝ ես նույնը նրա մասին կասեմ։ Գործադիր իշխանության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, ինքն է  վարում բանակցությունները, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի ՀՀ քաղաքացի է և սեփական կարծիք ունենալու իրավունք ունի,- ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը