Լրահոս

01.05.2009 16:15


Դավիթ Շահնազարյան. «Մեր պայքարն ունի միայն մեկ վախճան՝ հաղթանակ»

Մատենադարանի հարակից տարածքում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ Արարատ Զուրաբյանը  հայտարարել է. «Մայիսը շատ ակտիվ քաղաքական ամիս է, ամիս, որին շատ կարոտել էինք»։

Դավիթ Շահնազարյանն էլ դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասել է, որ իրենք ապացուցել են, որ շարժումը գնալով հզորանում է. «Մեր պայքարն ունի միայն մեկ վախճան՝ հաղթանակ»։

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ խորհրդարանական մարտիմեկյան հանձնաժողովում տված բացատրություններին, Դավիթ Շահնազարյանն ասել է, թե դրանցով Հայկ Հարությունյանը լուրջ հայտ ներկայացրեց՝ հայտնվելու միջազգային քրեական դատարանի մեղադրյալի աթոռին։

Մեկնաբանելով ՀՀ  արտաքին քաղաքականությունը՝ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է. «Եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ արտաքին քաղաքականությունում աննախադեպ զիջումների գնալով հնարավորություն է ունենալու շարունակելու տեռորը և քաղբանտարկյալներին պահելու բանտերում՝ չարաչար սխալվում է»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը