Աշխարհ

11.06.2024 12:50


Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայողի դին

Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայողի դին

Հայտնաբերվել է Ադրբեջանում կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը։

«Զինծառայողի մարմինը գտել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում»,–ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զինծառայողն անհայտ հանգամանքներում կորել էր հունիսի 9-ին։

Հիշեցնենք` հունիսի 10-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողներից մեկը հատել է Հայաստանի սահմանը։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը