Աշխարհ

30.05.2024 11:48


Մոսկվայում արտադրական և պահեստային շենք է այրվում․ հրդեհի մակերեսը հասել է 4000 քմ-ի (տեսանյութ)

Մոսկվայում արտադրական և պահեստային շենք է այրվում․ հրդեհի մակերեսը հասել է 4000 քմ-ի (տեսանյութ)

Մոսկվայի արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել արտադրական և պահեստային շենքում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը հղումով՝ հրդեհի մակերեսը, ըստ վերջին տվյալների, հասել է 4 հազար քմ-ի։

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, սակայն կրակի տարածմանն են նպաստում շենքի նախագծային առանձնահատկությունները։ Բացի այդ, շինության ներսում կան դյուրավառ հեղուկով տարաներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 120 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Բացի այդ, աշխատանքներում ներգրավված է նաև երկու ուղղաթիռ, որոնք արդեն 200 տոննա ջուր են լցրել շինության վրա։

Տեսանյութերը՝ Tert.amթելեգրամյան ալիքում։

Այս խորագրի վերջին նյութերը