Աշխարհ

25.05.2024 16:14


Իրանում գազատար խողովակ է պայթել․ կան զոհեր ու վիրավորներ

Իրանում գազատար խողովակ է պայթել․ կան զոհեր ու վիրավորներ

Իրանի արևմուտքում գազատար խողովակ է պայթել։ տեղեկությունը հայտնում է ISNA իրանական լրատվական գործակալությունը։

Պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Նախնական տեղեկություններով՝ կա 2 վիրավոր։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Աբդանան քաղաքում։ Պայթյունի հետևանքով բնակելի շենք է քանդվել։

Գործակալությունը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր հեռահաղորդակցական ընկերություններից մեկի պեղումների ժամանակ անվտանգության նախազգուշական միջոցների բացակայության պատճառով:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը