Աշխարհ

18.05.2024 11:25


Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել

Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Ալ Հիլալի» հետ խաղում (1-1):

39-ամյա պորտուգալացին այս մրցաշարում գերազանցեց մեկ մրցաշրջանում առաջնության արդյունավետության ռեկորդը։

Նա ունի 33 գոլ և 11 գոլային փոխանցում։ Նախորդ ռեկորդակիրը Աբդերաsաք Համդալլան էր, ով 2018/19 մրցաշրջանում գոլ+փոխանցում համակարգով վաստակել էր 43 միավոր։

«Ալ Նասրը» վաստակել է 78 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը