Աշխարհ

28.04.2024 10:38


ԱՄՆ-ում հզոր տորնադոների հետևանքով կան տուժածներ (տեսանյութ)

ԱՄՆ-ում հզոր տորնադոների հետևանքով կան տուժածներ (տեսանյութ)

6 մարդ է տուժել ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում մոլեգնող հզոր տորնադոների հետևանքով։

Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN-ին:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ապրիլի 26–ին և շարունակվում են ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում սաստկացած տեղատարափ անձրևների ֆոնին։

«4 մարդ է տուժել Այովա նահանգի Պոտավատամի շրջանում։ Օմահայում (Նեբրասկա նահանգ) 2 մարդ վնասվածքներ են ստացել»,-հայտնում է CNN-ը նշելով, որ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը