Աշխարհ

19.04.2024 09:11


«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եթե ՀԿ-ները հասնեին այն ամենին, ինչին ակտիվորեն փորձում էին անել 2020-2022 թվականներին, այն է՝ փոխել իշխանությունը հեղափոխության միջոցով, ապա այսօր Վրաստանը ավելի վատ վիճակում կլիներ, քան Ուկրաինան։

Եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, նույնը մեզ հետ տեղի կունենա հենց այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ։ Եվ այս դեպքում խաղաղությունն ու եվրաինտեգրումը կմնան անցյալում»,-ընդգծել է նա։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի «նման ստորացուցիչ համատեքստում» հիշատակելը վնասում է ուկրաինա-վրացական հարաբերություններին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը