Աշխարհ

12.04.2024 14:41


Օկուպացված Քարվաճառում 2 ադրբեջանցի է զոհվել

Օկուպացված Քարվաճառում 2 ադրբեջանցի է զոհվել

Քարվաճառում ադրբեջանական բեռնատարն ընկել է գետը: Այս մասին հաղորդում է թուրքական APA գործակալությունը՝ նշելով, որ միջադեպը գրանցվել է Քարվաճառի շրջանի Ջոմարտ գյուղում։

Շիրվան քաղաքի բնակիչ Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.), ով վարել է «Howo» բեռնատարը, կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։

Միջադեպի հետևանքով զոհվել են վարորդ Շախբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.)։

Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը