Աշխարհ

12.04.2024 12:04


Կյանքից հեռացել է ամերիկյան ֆուտբոլի նախկին աստղ Օ. Ջեյ Սիմփսոնը, որին ազատազրկումից փրկել էր փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը (լուսանկար)

Կյանքից հեռացել է ամերիկյան ֆուտբոլի նախկին աստղ Օ. Ջեյ Սիմփսոնը, որին ազատազրկումից փրկել էր փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը (լուսանկար)

ԱՄՆ-ում մահացել է Օրենթալ Ջեյմս Սիմփսոնը (Օ. Ջեյ Սիմփսոն)` ամերիկյան ֆուտբոլի նախկին աստղը և աղմկահարույց կրկնակի սպանության գործով մեղադրյալը, որին ցմահ ազատազրկումից փրկել էր ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Սիմփսոնի ընտանիքը հայտարարել է, որ նա մահացել է քաղցկեղից։ Տղամարդը 76 տարեկան էր։

Սիմփսոնն ամերիկյան ֆուտբոլի աստղերից էր, ինչպես նաև Լեսլի Նիլսոնի հետ նկարահանվել է հանրահայտ «Մերկ հրացանը» հումորային ֆիլմում՝ մարմնավորելով դետեկտիվ Նորդբերգին, բայց կրկնակի սպանության դեպք էր, որը նրան համաշխարհային «համբավ» է բերել 1990-ականների կեսերին:

Նախկին ֆուտբոլիստին մեղադրում էին կնոջ՝ Նիքոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի կանխամտածված կրկնակի սպանության համար։

Who Were O.J. Simpson's Ex-Wives, Nicole Brown Simpson and Marguerite  Whitley? What to Know

Ամբողջ ԱՄՆ-ն ուղիղ եթերում հետևում էր Սիմփսոնի ոստիկանական հետապնդմանը: Մեղադրող կողմը մեծ քանակությամբ ապացույցներ էր ներկայացրել դատարանում, բայց ի վերջո դատարանը նրան անմեղ է ճանաչել: Այս գործում առանցքային է եղել ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դերակատարումը:

Who was Robert Kardashian, the OJ Simpson lawyer who got him acquitted and  how much did he charge? | Marca

Դատական գործընթացը մեծ հնչեղություն է ձեռք բերել, պաշտպանական և մեղադրական կողմի յուրաքանչյուր քայլ լուսաբանվում էր լրատվամիջոցներով։

Մեղադրող կողմը որպես հանցագործության շարժառիթ նշել է խանդը։ 1994-ի հունիսի 17-ի առավոտյան ոստիկանական բաժանմունքում հավաքվել է մոտ հազար լրագրող, սակայն Սիմփսոնի փոխարեն հայտնվել է նրա ընկերը՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը: Նա ընթերցել է մեղադրյալի նամակը, որը շատերը համարել են հրաժեշտի նամակ ինքնասպանությունից առաջ։ Սակայն Սիմփսոնն ինքնասպան լինելու մտադրություն չուներ:

Robert Kardashian and OJ Simpson's friendship - from college meet to murder  trial - The Mirror US

Քարդաշյանի ջանքերով Սիմփսոնի պաշտպանությանն են լծվել ԱՄՆ-ի լավագույն փաստաբանները։ Նրանք իրենց պաշտպանական գիծը կառուցել են այն փաստի վրա, որ դատախազությունը Օ. Ջեյի դեմ բոլոր մեղադրանքներն առաջադրել է բացառապես ռասայական հողի վրա: Թեպետ հավաքված ապացույցները բավարար էին մահապատժի վճռի կայացման համար, սակայն փաստաբանների ջանքերով տղամարդուն անմեղ են ճանաչել:

Դատավարությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ և դարձել ԱՄՆ պատմության ամենահայտնի և քննարկված դատավարություններից մեկը:

Սիմփսոնի փաստաբանական թիմը պնդել է, որ իրենց պաշտպանյալը թիրախավորվել է բացառապես մաշկի գույնի և ոստիկանության ռասայական կողմնակալության պատճառով: Արդյունքում դատարանը նախկին ֆուտբոլիստին անմեղ է ճանաչել:

How Was O.J. Simpson Connected To The Kardashian Family?

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը