Աշխարհ

11.04.2024 20:25


Մայքլ Ջեքսոնի մասին պատմող կենսագրական ֆիլմի առաջին կադրերը ցուցադրվել են CinemaCon-ով

Մայքլ Ջեքսոնի մասին պատմող կենսագրական ֆիլմի առաջին կադրերը ցուցադրվել են CinemaCon-ով

Մայքլ Ջեքսոնի մասին պատմող կենսագրական ֆիլմի առաջին կադրերը ցուցադրվել են CinemaCon-ով։ Lionsgate-ը շնորհանդեսը եզրափակել է «Մայքլ» ֆիլմի կադրերով, որը կթողարկվի հաջորդ տարվա գարնանը և այժմ արտադրության փուլում է:

IMG_3796.jpeg (123 KB)

Թրեյլերը ներառում է կադրեր Մայքլի և նրա եղբայրների մանկությունից, երբ «Ջեքսոն 5»-ը մի մռայլ առավոտյան գնում էր հերթական շոուին (նրանց եռանդուն հորը՝ Ջո Ջեքսոնին, մարմնավորում է վերջերս «Օսկարի» առաջադրված Քոլման Դոմինգոն): Այնտեղ երևում է նաև Ջաֆար Ջեքսոնը՝ Մայքլի եղբորորդին, ով ֆիլմում մարմնավորում է իր հայտնի հորեղբորը։

Ջեքսոն դերում Ջաֆարն ասում է, որ երբ ինքը բեմում չէ, ամեն ինչ իրեն խորթ է թվում։ Կադրում կտեսնեք նաև Նիա Լոնգին՝ տղաների մոր՝ Քեթրինի դերում։ Նա ասում է. «Քո ներսում լույս կա, Մայքլ... և դու պետք է թույլ տաս, որ այն փայլի»:

IMG_3795.jpeg (90 KB)

Շնորհանդեսի շրջանակում հայտարարվել է, որ ֆիլմում կներկայացվի 30 երգ։

«Մայքլը» կինոթատրոններում կհայտնվի 2025 թվականի ապրիլի 18-ին։

Այս խորագրի վերջին նյութերը