Քաղաքական

12.03.2024 14:16


Մոսկվան Երևանից նամակ է ստացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց»-ից դուրս բերելու մասին․ Պեսկով

Մոսկվան Երևանից նամակ է ստացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց»-ից դուրս բերելու մասին․ Պեսկով

Ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական նամակ է ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,-ասել է Պեսկովը։

Աղբյուրը՝ alphanews.am

Այս խորագրի վերջին նյութերը