Աշխարհ

26.02.2024 09:42


Գազայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով կիրակի երեկոյան առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել

Գազայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով կիրակի երեկոյան առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել

Կիրակի երեկոյան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

«Տասը պաղեստինցի խաղաղ բնակիչ է սպանվել կիրակի երեկոյան, իսկ մյուսները վիրավորում են ստացել այն բանից հետո, ինչ իսրայելական բանակը Գազայից արևմուտք գտնվող ափամերձ ճանապարհին հարձակվել է քաղաքացիների վրա»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ևս 15 մարդ վիրավորվել է և տեղափոխվել Ալ-Շիֆայի հիվանդանոց։ Հաղորդվում է նաև, որ հարձակման զոհերը ճանապարհի մոտ սպասում էին Գազայի հատվածի հարավից հումանիտար օգնություն բերող բեռնատարների ժամանմանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը