Աշխարհ

15.02.2024 21:39


Մայքլ Ջեքսոնի մասին նոր ֆիլմում Փոփի արքային մարմնավորել է նրա եղբոր որդին

Մայքլ Ջեքսոնի մասին նոր ֆիլմում Փոփի արքային մարմնավորել է նրա եղբոր որդին

Ջաֆար Ջեքսոնը իր հորեղբոր՝ Մայքլ Ջեքսոնի ճշգրիտ կրկնօրինակն է, և նա լեգենդար երգչին մարմնավորել է նրա մասին առաջիկա կենսագրական ֆիլմում:

Նկարում 27-ամյա Ջաֆարը ցուցադրում է Մայքլի՝ 1990-ականների խորհրդանշական կերպարը՝ սպիտակ շապիկը սպիտակ վերնաշապիկի ներքո՝ համադրված սև տաբատի հետ, իսկ մազերը կապված են ցածր պոչով:

джаф.jpg (40 KB)

«Ջաֆարի յուրաքանչյուր հայացքի, յուրաքանչյուր նոտայի, յուրաքանչյուր պարային շարժման մեջ Մայքլն է»,-ասել է պրոդյուսեր Գրեհեմ Քինգը,-«Նա այնպես է մարմնավորում Մայքլին, որ ոչ մի այլ դերասան չէր կարող դա անել»:

«Խոսքը ոչ միայն ֆիզիկական նմանության մասին է: Մայքլի ոգին ևս կախարդական կերպով դրսևորվում է նրա մեջ: Հավատալու համար պետք է ապրել»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Անտուան ​​Ֆուկուան:

майкл.jpg (23 KB)

2023 թվականի հունվարին հայտարարվեց, որ Lionsgate-ն աշխատում է երգչի մասին ֆիլմի շուրջ, որը նկարահանվում է Ջոն Լոգանի սցենարով։ Ջաֆարը, ով խաղում է գլխավոր դերը, Մայքլի ավագ եղբոր՝ Ջերմեյն Ջեքսոնի որդին է։

джаф1.jpg (58 KB)

Ձախ կողում Ջաֆարն է, աջ կողմում՝ Մայքլը

«Աներևակայելի հուզիչ է դիտել, թե ինչպես է Ջաֆարը կենդանացնում Մայքլին»,-ավելի վաղ ասել էր Ֆուկուան,-«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Ջաֆարին, ով ուներ Մայքլին ընդօրինակելու բնական կարողություն, կադրում այնքան հիանալի էր նայվում, որ տեսախցիկի հետ հոգևոր կապ ստեղծվեց»:

Առաջիկա ֆիլմում Ջաֆարին կմիանան նաև մի քանի այլ աստղեր, այդ թվում՝ «Օսկարի» հավակնորդ Քոլման Դոմինգոն, Նիա Լոնգը և Մայլզ Թելլերը։

«Մայքլ» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2025 թվականի ապրիլի 18-ից։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը