Աշխարհ

05.02.2024 11:16


«Գրեմմի»-ի արարողության ժամանակ ձերբակալվել է երեք մրցանակի արժանացած ռեփեր Քիլլեր Մայքը

«Գրեմմի»-ի արարողության ժամանակ ձերբակալվել է երեք մրցանակի արժանացած ռեփեր Քիլլեր Մայքը

Ռեփեր Քիլլեր Մայքը (Killer Mike) փետրվարի 5-ին տեղի ունեցած «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երեք մրցանակի արժանանալուց հետո ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։

Ոստիկանության խոսնակ Մայք Լոպեսը հայտարարել է, որ ռեփերին ձերբակալել են նույն օրը մոտավորապես ժամը 16։00-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառով։

Ռեփերին ավելի ուշ բաց են թողել։ Նա պետք է Լոս Անջելեսում դատարանի առաջ կանգնի փետրվարի 29-ին։

Քիլլեր Մայքը «Գրեմմի»-ի ժամանակ արժանացել էր «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն ռեփ երգ» մրցանակներին «Scientists & Engineers» երգի համար, ինչպես նաև «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին՝ «Michael» ալբոմի համար։

Այս խորագրի վերջին նյութերը