Աշխարհ

31.01.2024 08:35


Եմենի հութիները հայտնել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև առճակատման

Եմենի հութիները հայտնել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև առճակատման

Հութիները հայտարարել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև հակամարտության պատրաստակամության մասին։ Հութիների պաշտպանության վարչության ղեկավար Մուհամմեդ Նասեր Աթիֆիի հայտարարության մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «EFE» -ն։

«Մենք պատրաստ ենք բռնակալ ուժերի հետ երկարատև առճակատման։ Մենք Կարմիր և Արաբական ծովերը կվերածենք հրե տարածության։ Միևնույն ժամանակ տարածաշրջանը անվտանգ կմնա միայն առևտրային նավերի համար, քանի դեռ նրանք չեն գնում դեպի Իսրայել և չեն պատկանում Իսրայելին, ԱՄՆ-ին կամ Մեծ Բրիտանիային»,-ասել է Մուհամմեդ Նասեր Աթիֆին։

Նա նշել է, որ հութիների իշխանության վերին օղակները՝ քաղաքական և ռազմական, լավ ուսումնասիրել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ հակաքայլերը, և մասնավորապես այս պահին նրանք ռազմավարական դադար են վերցրել՝ ճիշտ ժամանակին պատասխան տալու համար։

Տարածաշրջանում լարվածության պատճառով խոշոր ծովային ընկերությունները փոխում են իրենց երթուղիները՝ շրջանցելով Եմենի ափերը: Այս ծովային ճանապարհով աշխարհը տեղափոխում է հացահատիկի 8%-ը, հեղուկ գազի 8%-ը և նավթի 12%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը