Աշխարհ

23.01.2024 09:34


Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում կայացած եզրափակիչում «Ինտեր»-ը մրցեց «Նապոլի»-ի հետ: Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկավ Լաուրտարո Մարտինես:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Իտալիայի սուպերգավաթը Հենրիխ Մխիթարյանի 23-րդ տիտղոսն է:

Այս խորագրի վերջին նյութերը