Աշխարհ

19.01.2024 12:47


Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան նավի վրա

Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան նավի վրա

Հուսիներն Արաբական ծովի Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան Chem Ranger տանկերի վրա։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը՝ հղում անելով Եմենի զինված ուժերին։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում հաստատել է հարվածը: Գերատեսչության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 21։00-ի սահմանում: Հրթիռներն ընկել են ջուրը՝ նավի հարևությամբ:

Հուսիները երկու հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Մարշալյան կղզիների դրոշով երթևեկող ամերիկյան տանկերի վրա։

Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Նավը նույնպես չի ստացել և շարունակել է շարժվել երթուղու երկայնքով։

Իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է Կարմիր ծովում նավերի վրա իրանամետ Անսար Ալլահ շարժման (հուսիների) հարձակումների ֆոնին։ Գրոհայինները 2023 թվականի նոյեմբերից փորձում են կաթվածահար անել նավարկությունը՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հետ համերաշխությունից ելնելով Իսրայելից եկող կամ դեպի Իսրայել մեկնող նավերը որսալու պատրվակով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը