Աշխարհ

18.01.2024 20:11


Պետդուման «Слово пацана» սերիալն անվանել է ռուսական կինոյի «հաղթանակ»

Պետդուման «Слово пацана» սերիալն անվանել է ռուսական կինոյի «հաղթանակ»

«Слово пацана» սերիալը լավ և որակյալ ստեղծագործություն է, որը հաղթանակ է դարձել ռուսական կինոյի համար, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Պևցովը։ Նրա կարծիքով՝ սերիալի հեղինակներին ուղղված մեղադրանքները, թե նրանք հերոսացնում են մանկական խուլիգանությունը, իրականությանը չեն համապատասխանում։ Ընդհակառակը, այն կարելի է օգտագործել երիտասարդ սերնդին կրթելու համար, կարծում է խորհրդարանականը։

«Այն լավ, որակյալ, ազնիվ ֆիլմ է, որտեղ գեղարվեստական ​​լեզվով պատմվում է այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել ցանկացած փոքր կամ մեծ հանցագործություն։ Ես կարծում եմ, որ սա մեր կինոյի հաղթանակն է, և նման ֆիլմեր պետք է ավելի շատ լինեն»,-ասել է Պևցովը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ծնողները, ովքեր ցանկանում են սերիալը ցուցադրել իրենց երեխաներին, պետք է բացատրեն նրանց, թե կոնկրետ ինչն են սխալ անում սերիալի հերոսները։ Գնահատելով ռուսական կինոյի ներկա վիճակը՝ Պևցովը նշել է, որ այն աստիճանաբար նոր շունչ է ստանում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը