Աշխարհ

18.01.2024 13:09


Մոուրինյոն լարված հարաբերություններ է ունեցել «Ռոմայի» մի քանի խաղացողների հետ

Մոուրինյոն լարված հարաբերություններ է ունեցել «Ռոմայի» մի քանի խաղացողների հետ

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կոնֆլիկտներ է ունեցել հռոմեական թիմի մի քանի խաղացողների հետ պաշտոնանկությունից առաջ, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Մոուրինյոյի հետ լարված հարաբերություններ են ունեցել Կրիս Սմոլինգը, Լորենցո Պելեգրինին, Ռիկ Կարսդորպը, Լեոնարդո Սպինացոլան և Ռենատու Սանշեշը։

Նշվում է, որ Մոուրինյոյի պաշտոնանկության պատճառներից է եղել նաև այս հանգամանքը։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորել էր 2021թ․ ամռանը։ 2022-ին «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

«Ռոմայում» Մոուրինյոյին փոխարինել է ակումբի նախկին խաղացող Դանիելե Դե Ռոսին։

Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 9-րդ տեղում է։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը