Աշխարհ

17.01.2024 09:10


Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին

Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է զալում» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պակիստանի տարածքին հարվածն իրականացվել է այդ երկրի իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ համատեղ գործողության շրջանակներում։
Պակիստանին իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել բելուջական անջատողականների կողմնակից «Ջեյշ ալ Ադլի» («Արդարության բանակ») շարժման շտաբները։
Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը