Աշխարհ

16.01.2024 12:02


Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ինտենսիվ ռազմական գործողությունների ավարտի մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ինտենսիվ ռազմական գործողությունների ավարտի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ինտենսիվ ռազմական գործողությունների փուլի ավարտի մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։

Ըստ Գալանտի՝ ռազմական գործողությունների սկզբում պաշտպանության նախարարությունը նախանշել է ժամանակային շրջանակ և հասկացրել, որ Գազայի հատվածում ինտենսիվ մարտերի փուլը կտևի մոտ երեք ամիս։ Անկլավի հյուսիսում այս փուլն ավարտվել է, մանրամասնեց նախարարը։

Պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է նաև Գազայի հատվածի հարավում ինտենսիվ մարտերի մոտալուտ ավարտի մասին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը