Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի 70%-ը
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի 70%-ը: Ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:
Խորհրդարանականը դժվարացել է ասել, թե երբ կավարտվի այդ գործընթացը, սակայն նշել է, որ դրական սպասումներ կան։ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում սահմանի մնացած 30 տոկոսի համաձայնեցման ուղղությամբ։
«Սահմանազատման մասին համաձայնագիրը չի ստորագրվի, քանի դեռ չի համաձայնեցվել սահմանի 100 տոկոսը»,-նշել է Սամխարաձեն:
Վրաց-ադրբեջանական պետական սահմանի ընդհանուր երկարությունը շուրջ 440 կմ է:

Աղբյուրը՝ armeniasputnik.am