Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական մեքենան (լուսանկար)
Սմարթֆոնների հայտնի արտադրող Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական մեքենան՝ փաստացի մարտահրավեր նետելով Tesla-ին, գրում է Daily Mail-ը:
SU7-ն ամբողջական լիցքավորման դեպքում կկարողանա առավելագույնն անցնել 800 կմ: Դատելով այս ցուցանիշից՝ այն կկարողանա մրցել Tesla Model S-ի հետ, որն ամբողջական լիցքավորման դեպքում անցնում է 600 կմ:
Չինական արտադրության մեքենան համալրված կլինի ինքնակառավարման համակարգով, ինչպես նաև Xiaomi սմարթֆոններին բնորոշ ժամանցային համակարգով: Մեքենան 0-100 կմ/ժ արագություն կզարգացնի 2.78 վայրկյանում:
Գինը դեռ չի հայտարարվել, սակայն ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լեյ Ջունի խոսքով՝ այն կարժենա 14,000-56,000 դոլար, մինչդեռ Model S-ի գինը սկսում է 74,990 դոլարից: Մոդելը վաճառքում կհայտնվի 2024-ին:
«Առաջիկա 15-20 տարիների ընթացքում քրտնաջան աշխատելով՝ մենք կդառնանք աշխարհի առաջատար հինգ ավտոարտադրողներից մեկը՝ ձգտելով բարձրացնել Չինաստանի ընդհանուր ավտոմոբիլային արդյունաբերությունը»,-ասել է նա Պեկինում մեքենան ներկայացնու ժամանակ:
«Այդ ծրագրերը ներառում են երազանքի մեքենայի կառուցում, որը համեմատելի կլինի Porsche-ի և Tesla-ի հետ»,-ավելացրել է նա:

Աղբյուրը՝ tert.am