Աշխարհ

27.12.2023 10:08


Բայրամովը և Աբդոլլահիանը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Բայրամովը և Աբդոլլահիանը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին»,-ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցության հարցեր:

Ավելի վաղ տարածաշրջանային համագործակցության հարցեր էին քննարկել Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին:

Մասնավորապես, կողմերը մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային պլատֆորմի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) վերաբերյալ նկատելով, որ Թեհրանում կայացած հանդիպումն օգտակար էր:

«3+3» խմբի (իրականում ՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՝ հինգ երկրների փոխարտգործնախարարի մակարդակով։ Եվս մեկ նիստ, այս անգամ հնգյակի երկրների նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը