Աշխարհ

07.12.2023 19:43


Բոլորի համար նա հերոսուհի է. Բրյանսկի գիմնազիայում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին

Բոլորի համար նա հերոսուհի է. Բրյանսկի գիմնազիայում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին

Այսօր Բրյանսկի գիմնազիայում կրակոցներ են հնչել դասաենյակներից մեկում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։

26-ամյա ուսուցչուհին իրենով ծածկել է երեխաներին, ինչի պատճառով էլ վիրավորվել է։ Այս մասին Info24-ի թղթակցի հետ զրույցում ասել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։

Հինգշաբթի հայտնի է դարձել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում տեղի ունեցած հրաձգության մասին։ Ութերորդ դասարանցի աշակերտուհին դասի է եկել որսորդական հրացանով և կրակ բացել՝ սպանելով դասընկերներից մեկին, իսկ հետո ինքնասպան է եղել։

Ինչպես հայտնում է Metro-ն, հարձակման ժամանակ կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Էդվարդովնան իրեն հերոսաբար է պահել։

«Հրաձգությունը տեղի է ունեցել նրա դասին: Նա երեխաներին պաշտպանել է իր մարմնով, ինչի պատճառով էլ վիրավորվել է: Նա հիանալի ուսուցիչ է, նա միշտ ամեն ինչ անում է երեխաների համար, նա շատ երիտասարդ է, նա նոր է եկել՝ երեք-չորս տարի առաջ: Նա բոլորի հերոսուհին է»,-պատմել է գիմնազիայի աշակերտուհիներից մեկը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը