Լրահոս

26.01.2023 08:39


Երևանում Ford-ը բախվել է հյուրանոցի պատին, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երևանում Ford-ը բախվել է հյուրանոցի պատին, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հունվարի 25-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագածի փողոցում բախվել է «Լյուքս» հյուրանոցային համալիրի պատին։

Վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Ցավոք՝ ճանապարհին նա մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը